ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու
26.09.2014 | 00:05

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նշանակումը «բացասաբար» ազդեց նախարարների վրա։ Կառավարության նիստից հետո նրանք ասես հօդս ցնդեցին և միայն սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը խիզախություն ունեցավ գլխավոր մուտքից դուրս գալու։ Իրավիճակը պարզ էր. նախարարներն իրենց գլխին գալիքը լավ գիտեին` ներքևում լրագրողները սպասում էին նրանց` լսելու վերջիններիս գնահատականը Սուրիկ Խաչատրյանի նշանակման առնչությամբ։ Զուր սպասումներ: Մենք հասցրինք նախարարից ճշտել. այս նշանակումը որքա՞ն է պատվաբեր կառավարության համար։ Թեև նախարարը չվախեցավ գլխավոր մուտքից դուրս գալուց, այնուհանդերձ, խուսափեց մեր այս հարցից և պատասխանեց քար լռությամբ։ Իսկ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց. «Ես կառավարության անդամ չեմ»։
Եվ մինչ կառավարության միջանցքներում կառավարությանը հետևող լրագրողները հետևություններ էին անում այս որոշումից և փորձում կռահել` Սուրիկ Խաչատրյանը շենքից կհեռանա գլխավոր մուտքի՞ց, թե՞ ոչ, շշուկներ տարածվեցին, թե նա վաղուց գնացել է հետնամուտքով։ Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ նիստից հետո երկար ժամանակ Սուրիկ Խաչատրյանը մնացել է կառավարությունում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ